Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

«Անհոգ ապրելու» լոզունգով քողարկում է հոգևոր արժեքները

«Անհոգ ապրելու» լոզունգով քողարկում է հոգևոր արժեքները
17.08.2025 | 18:53

Ճանաչողական պատերազմի ընթացքում թշնամին հակառակորդին թուլացնելու համար կիրառում է քողարկիչ լոզունգների մեթոդաբանությունը։

Որպես կանոն առաջարկվում է գայթակղիչ «գաղափար»։

ՈՒ քանի դեռ հասարակությունը զբաղված է այդ «գաղափարը» քննարկելով և մարսելով, գործնականում ոչնչացնում է ազգի դիմադրողականությունը ապահովող մի լուրջ բաղադրիչ։

Օրինակ, «թմրանյութերի օգտագործման ազատականացումով» քողարկվում է առողջապահության ոլորտի ոչնչացումը, «կրթվելը նորաձև է»՝ քողարկում է Հայոց Պատմության կեղծումը:

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3317

Մեկնաբանություններ